top of page

Ադրբեջանցիները անտեսեցին նաև ռուս խաղաղապահներին․ մանրամասներ՝ Կարմիր Շուկայի կրակոցներից



Կարմիր Շուկայի տարածքով անցնող ադրբեջանցի զինվորները դիտմամբ կրակոցներ են հնչեցրել, իբրև զգուշացում հայկական կողմին, որպեսզի այլևս չկանգնեցնեն իրենց մեքենաները։


Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Մետաքսե Հակոբյանը։


Նա նշեց նաև, որ ադրբեջանցիների շարասյունն անցնելիս է եղել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սակայն ադրբեջանցիները, հաշվի չառնելով նրանց ներկայությունը, սկեսել են կրակել։


«Ադրբեջանական կողմը միջազգային բոլոր օրենքները պարբերաբար խախտում է։ Այդ պահին դպրոցի բակում երեխաները խաղալիս են եղել, բնականաբար, վախեցրել են նաև նրանց։ Այս քայլով ադրբեջանական կողմն ուզում է ասել, որ իրենք են այդտեղ տերերը և այդ ձևով ուզում են զգուշացնել մեր կողմին, որ իրենք ինչ ուզեն, կանեն»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։


Մերի Գևորգյան

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page