top of page

Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած քաղաքացին հանձնվելու է Արցախի իրավապահներին. Արցախի ՄԻՊ


Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։

Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»։



Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page