Search
Ադրբեջանցիների տնակը արդեն տեղադրված է, սակայն չեն խոչընդոտում մեքենաների անցուդարձին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ադրբեջանցիների տնակը Կապան- Ճակատեն ճանապարհին արդեն տեղադրված է, սակայն վերջիններս չեն խոչընդոտում հայկական մեքենաների անցուդարձին: Այս մասին նոյեմբերի 14-ին 24 News-ին փոխանցել է Ճակատեն բնակավայրի ղեկավար Արա Հարությունյանը:
«Առավոտյան 07:20 այդ ճանապարհով գյուղ եմ եկել, բոլորն այդ ճանապարհով հանգիստ երթևեկում են, ոչ մեկ չի կանգնեցնում: Երեկ 15-20 հոգի ադրբեջանցի էին այդ հատվածում և ինժեներական աշխատանքներ էին կատարում մինչև գիշերը 23: 30 րոպե, այսօր տնակի մոտ մեկ- երկու հոգի էին կանգնած: Անցակետ կտեղադրվի, թե ոչ՝ դեռևս տեղեկություն չունեմ»:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 13-ին, համայնքապետը հայտնել էր, որ Կապան - Ճակատեն ճանապարհահատվածում ադրբեջանցիները վագոն- տնակ են տեղադրել:
Comments