top of page

Վարդենիս հայամայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը



Վարդենիսի համայնքապետարանում կրքերը չէին հանդարտվում։ Համայնքապետարանի դիմաց էին հավաքվել հարյուրավոր վարդենիսցիներ, ովքեր ուրախությամբ ընդունեցին ավագանու անդամի հայտարարծ լուրը՝ համայնքի ղեկավար է ընտրվել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը՝ Ահարոն Խաչատրյանը։

Չնայած Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին՝ ոչ ոք, այդ թվում աշխատակազմի ղեկավարը, չի տեղեկացրել, որ ընդհատված նիստից հետո այսօր տեղի է ունենալու եւս մեկ նիստ, այնուամենայնիվ ընդդիմությանը՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների 14 անդամները՝ 14 կողմ, զրո դեմ, զրո անվավեր ձայներով համայնքի ղեկավար ընտրեցին Խաչատրյանին։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page