top of page

ԱԺ-ից մեծ օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը․ Վազգեն Մանուկյան




«Ժամանակին ասում էի, որ պետք չէ գնալ ընտրությունների, իրավիճակը պետք է մարսվի, բայց եղան ընտրություններ, և դրանից անմիջապես հետո սկսել մի բան անհնարին է»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով «Ազգային դիմադրության ճակատ»-ի ձևավորմանը։

«Կարծում եմ, ժամանակը հասունացել է։ Պետք է հստակ դնել խնդիրը, պետք է հստակ ունենալ ծրագիր, թե ինչ հեռանկարներ կունենա Հայաստանը՝ այդ խնդիրն իրականացնելով, և պետք է լինի ղեկավար մարմին, թե չէ քաոսային շարժում կլինի»,-ասել է նա, այնուհետև հավելեց, որ ԱԺ-ն ոչինչ լուծել չի կարող, միայն կարող է հարցը հասցնել միջազգային մարմիններին։


«Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման թեմային Վազգեն Մանուկյանը նշեց․ Խոսքը միայն մեկ կոմունիկացիայի մասին է՝ հնարավորություն տալ իրականացնել Թուրքիայի և թուրքախոս ժողովուրդների հարյուրամյակների երազանքը, միացնել Թուրքիան, տանել մինչև Միջին Ասիա ու Չինաստան։

Խնդիրը լուծում են Թուրքիան ու Ադրբեջանը, այդ խնդիրը մեր բոլոր ազգային շահերին հարիր չէ: Այո, ճանապարհի անվան տակ միջանցք են ուզում: Բացի այդ, դա շրջափակումից չի բացում Հայաստանը»



Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page