Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

72 տարեկանում մահացել է երգիչ և կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին, հայտնում է «112» Telegram ալիքը։
Նոյեմբերի 27–ին, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գրադսկին ուղեղի կաթվածի կասկածանքով վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել։ Երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին կորոնավիրուս տանելուց հետո։
Նոյեմբերի 26-ին, Գրադսկին խնդրել է իր ընտանիքին օգնել իրեն հասնել զուգարան։ Այդ պահին նա իրեն վատ է զգացել՝ երաժիշտը կորցրել է գիտակցությունը և մեկ ժամ ուշքի չի եկել։
Մի քանի օր հաղորդվում էր, որ Գրադսկին արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով նա երեք անգամ բժիշկներ է կանչել։ Նա ունեցել է գլխապտույտներ, բայց հրաժարվել է հիվանդանոց գնալ, երբ բժիշկները պարզել են, որ արյան ճնշումը անընդհատ նվազում է: Դրանից հետո կոմպոզիտորը բուժում է ստացել տնային պայմաններում։
Գրադսկին ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 3-ին Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում: 1974 թվականին ավարտել է երաժշտամանկավարժական ինստիտուտը։
1970 թվկաններից Գրադսկին զբաղվել է սոլո կարիերայով, ավելի քան չորս տասնյակ ալբոմներ ունի թողարկած։ Նա երաժշտություն է գրել ավելի քան 40 գեղարվեստական ֆիլմերի, մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմերի ու մուլտֆիլմների համար։
Comentários