ԱԺ նախագահը իր մտածողությամբ թքում է բոլորիս երեսին, մանավանդ՝ զինվորների ու գերյալների․ Բարսեղյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ալեն Սիմոնյանը գերիների մասին դուրս տված զառանցանքի համար պիտի պաշտոնանկ արվի և ճանապարհվի տուն: Սա ՔՊ-ի եւ ՀՀ-ի համար մարտահրավեր է, որը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ն չի կարողանալու հաղթահարել, հավանաբար կասեն, որ վրիպել է և ինքն արժեքավոր ներդրում ունի ՀՀ ժողովրդավարության, հեղափոխության, լրագրության, տիեզերագիտության և այլ բաներում, դրանք արդարացումներ են լինելու, հիմնավորումներ չեն լինելու, թե ինչպես կարող էր այդ մտածողությամբ մեկը իշխող քաղաքական ուժից պատգամավոր լինել:
ԱԺ նախագահն այդ իր մտածողությամբ թքում է բոլորիս երեսին, մանավանդ՝ զինվորների ու գերիների: Փորձեք պատկերացնել, թե ինչեր կխոսի, եթե այլազան թեմաներով խոսեցնեն: Չի կարող չէ՞ կոստյումի գրպաններում լազանիա կամ սպագետի լցրած մեկը կարմիր լույսի տակով չանցնել: Կարող է ,իհարկե, բայց այդպիսի մարդկանց իշխանավոր լինելը փորձանք է ամբողջ պետության համար»:
Comments