Ալիևն ու Պուտինը վաղը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը՝ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում»,- ասվում է զեկույցում։
Նախատեսվում է դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրում
Comentarios