Search
Ալմաթիի բակերից մեկում պայթյուններ են որոտացել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ալմաթիի Տուրկսիբի շրջանի բակերից մեկում երեք պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «Sputnik Ղազախստանը»՝ վկայակոչելով իր թղթակցուհուն։
Լրագրողի խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել Տոլստոյի-Չերնիշեւսկու փողոցների հատման մասում։ Նա հավելել է, որ ինքը չի տեսել պայթյունները, բայց լսել է, որ բակում մարդիկ են սկսել վազել։ Նա փակել է շերտավարագույրները, հեռացել պատուհանից և անջատել լույսը։
Նա հավելել է, որ պայթյուններից հետո օդում կտրուկ քիմիական հոտ է առաջացել։
Comments