Անօդաչու թռչող սարքի հարվածի թիրախ` «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

ԱՄՆ-ի բանակը Սիրիայում անօդաչու թռչող սարքից հարված է հասցրել, նրա թիրախը «Ալ-Քաիդա»-ի ազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկն է եղել, շաբաթ օրը Fox News-ին հայտնել է Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«ԱՄՆ զինուժը դեկտեմբերի 3-ին հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբի մերձակայքում՝ թիրախավորելով «Ալ-Քաիդա»-ի ազդեցիկ առաջնորդին եւ պլանավորողին: Ճշգրիտ հարվածը MQ-9 թռչող սարքից է հասցվել»,- ասել է կապիտան Բիլ Ուրբանը:
Նրա խոսքով՝ «նախնական տվյալները վկայում են խաղաղ բնակչության շրջանում հնարավոր կորուստների մասին»։
Ինչպես նշել է Ուրբանը, «մենք փորձում ենք խուսափել անմեղ զոհերից եւ անում ենք հնարավորը դա կանխելու համար»։
«Խաղաղ բնակչության շրջանում զոհերի հավանականության մասին անմիջապես տեղեկացվել է Կենտրոնական հրամանատարությանը»,- ասել է նա: «Մենք սկսում ենք խորը հետաքննություն եւ արդյունքները կհրապարակենք, երբ դա տեղին լինի»։
Comments