top of page

Ալյուր, բրինձ, ձեթ՝ օգնություն ընտրությունից առաջ․ «Hraparak.am»



Վարդենիսի քաղաքապետարանը ընտրությունից առաջ օգնություն է բաժանում՝ ալյուր, բրինձ, ձեթ։ Այդ մասին ահազանգում են Վարդենիսի բնակիչները։ Նրանք լուսանկարել են այն տարածքը, որտեղ հերթ է գոյացել՝ Մշակույթի տան ետնամասը․ գրում է Hraparak.am-ը։


Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանը կայքի հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե ինչ օգնության մասին է խոսքը։ «Ես այս օրերին անընդհատ գյուղերում եմ՝ քարոզարշավի, քաղաքապետարանում շատ քիչ եմ լինում, զանգեք իմ խորհրդականին», - ասել է նա։ 


Քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ստեփանյանն էլ չի ժխտել, որ օգնություն են բաժանում, բայց միայն արցախցի փախստականներին, որոնք ընտրելու իրավունք չունեն։ «Սնունդ ու հիգիենրիկ պարագաներ ենք բաժանում, բայց մենակ արցախցիներին», - ասել է քաղաքապետի խորհրդականը։ 

Աղբյուրը պնդում է, որ Արցախից տեղահանվածները միայն «ատմազկա» են։ «Ատմազկի» համար տենց են ասում, որ տեղահանված արցախցիներին են տալիս, բայց իրանց ընտրողները բոլորն էլ ստանում են, սովորական ընտրողներին էլ են տալիս։ Սա առաջին դեպքն ա, որ քաղաքապետարանը օգնություն ա բաժանում արցախցիներին։ Բա եթե արցախցիների համար ա մենակ, բա մինչև հիմա ինչո՞ւ չէին անում»

 

Վարդենիսում ՏԻՄ ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 5-ին։ 

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page