top of page

Հայտնի է Android-ի ամենահզոր սմարթֆոնը



Xiaomi Black Shark 4S Pro-ն արժանացել է Android-ի ամենահզոր սմարթֆոնի տիտղոսին՝ AnTuTu-ի վարկածով։ Արդյունքները հրապարակվել են կազմակերպության կայքում, գրում է Lenta.Ru-ն։


Xiaomi-ի ֆլագմանական հեռախոսը, որը թողարկվել է հոկտեմբերի կեսերին, արդեն երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվում է ամենաարդյունավետ Android դեվայսը շուկայում։ Սարքը, որն ունի Snapdragon 888+ պրոցեսոր, 16 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 512 գիգաբայթ ներկառուցված հիշողություն, թեստերում հավաքել է 875 հազար միավոր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ZTE Nubia Red Magic 6S Pro-ն, երրորդը՝ Vivo iQOO 8 Pro-ն։


Լավագույն 10-յակում են նաև Xiaomi Black Shark 4 Pro, Vivo X70 Pro +, Asus Rog Phone 5s, Vivo iQOO 8:


Վարկանիշը կազմողները նշել են, որ ամենահզոր ֆլագմանների տասնյակում ներկայացված բոլոր գաջեթները հիմնված են Qualcomm-ի պրոցեսորների վրա։ Առաջին երկու տեղերը զբաղեցրած սարքերն աշխատում են Snapdragon 888+ թոփային չիպով։

ความคิดเห็น


1/482

LATEST NEWS​​

bottom of page