top of page

Ամեն անգամ իրենց նմանօրինակ անմիտ ուղերձներով քայքայում են մեր բանակի մարտունակությունը․ Ոսկանյան



Տարիներ առաջ ՔԲԿ-ի քաղաքական թևից մի քուրդ մտավորականի հարցրեցի՝ «Ինչո՞ւ ես Բաղեշը անվանում Բիթլիս և բնութագրում որպես հին քրդական քաղաք՝ գիտենալով, որ այն հայկական է եղել դարեր շարունակ»։Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:


«Պատասխանեց՝ «Իհարկե, գիտեմ, որ հայկական է եղել, ասեմ ավելին՛ այնտեղ ապրող իմ ազգակիցներն էլ դա գիտեն, բայց եթե ես այն անվանեմ հայկական, ապա իմ ազգին ինչպե՞ս պետք է համոզեմ պայքարել թուրքական բանակի դեմ հանուն հայկական Բաղեշի»:


Բարբարոսական ինչ-որ «Էյվազլու» անվանումներով և «խորհրդային քարտեզներին» հղումներով «խաղաղության դարաշրջան» իբր բացողներն առնվազն պետք է հասկանան, որ ամեն անգամ իրենց նմանօրինակ անմիտ ուղերձներով քայքայում են նաև մեր բանակի մարտունակությունը և Հայաստանի դիմադրողականությունն ընդհանրապես» ։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page