Search
ԱՄՆ-ում առաջին անգամ ատոմային ավիակրի հրամանատար է դարձել կին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

ԱՄՆ-ում USS Abraham Lincoln ատոմային ավիակրի առաջին կին հրամանատար Էմի Բաուերնշմիդտն իր անձնակազմին դուրս է բերել ծով. հայտնում է Military հարթակը։
Նրա հրամանատարությամբ նավը հարվածային խմբի հետ նավարկել է Սան Դիեգոյից դեպի համաշխարհային օվկիանոսում նախատեսված տեղակայման գոտի: Բաուերնշմիդտը ավիակիրի ղեկավարությունը ստանձնել է օգոստոսին։
Կապիտանն այս իրադարձությանն է հասել 27 երկար տարիների ընթացքում։ Բաուերնշմիդտն ավարտել է Միացյալ Նահանգների ռազմածովային ակադեմիան 1994 թվականին։ Նրա ավարտական կուրսն առաջինն էր, որտեղ կանանց թույլատրվել էր ծառայել ռազմանավերում: 1996 թվականին Բաուերնշմիդտը նշանակվել էր ավիակիր ավիացիայի օդաչու։
Comments