Search
ԱՄՆ-ը հակատանկային Javelin համակարգերը կվաճառի ևս մեկ եվրոպական երկրի
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

ԱՄՆ-ը որոշել է Javelin հակատանկային հրթիռային համակարգեր մատակարարել եվրոպական ևս մեկ երկրի, հայտնում է РИА Новости: Հավանություն է տրվել 125 մլն դոլարի չափով վաճառքին, գնորդը կլինի Լիտվան։
Վիլնյուս կուղարկվի 341 FGM-148F հրթիռ և 30 հրամանատարական արձակման բլոկ, ինչպես նաև լիցքավորման բլոկներ, սիմուլյատորներ և իրազեկող նյութեր, կտրամադրվի տեխնիկական աջակցություն։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն 2021 թվականի հոկտեմբերին Ուկրաինային է փոխանցել Javelin հակատանկային հրթիռային համակարգերի 30 արձակման կայան և դրանց համար նախատեսված 180 հրթիռ։ Ռազմական օգնության համապատասխան փաթեթը հաստատել է նախագահ Ջո Բայդենը։
Comments