top of page

ԱՄՆ Պետդեպարտամենտի խայտառակ հայտարարությունը հրապարակվեց ժամեր առաջ․ Գայանե Աբրահամյան




Նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«ԱՄՆ Պետդեպարտամենտի խայտառակ հայտարարությունը հրապարակվեց ժամեր առաջ։


ՀՀ սուվերեն տարածք են ներխուժել եւ սա կարմիր գիծ պետք է լինի բոլոր կառույցների համար, մինչդեռ ստանում ենք հերթական` կեղծ հավասարության նշան դնող կոչը ու սա մեր դիվանագիտության կոպտագույն սխալների հետեւանքն է, նախորդ գրառումս հենց սրա մասին էր։


Եթե գոնե մեկ շաբաթ առաջ, չեմ ասում անգամ մայիսից ի վեր, բայց գոնե անցակետերի դնելուն պես 24 ժամ թմբկահարեիք, որ մեր սուվերեն տարածքում ապրող համայնքների բնակիչները վտանգի մեջ են, շրջափակման մեջ են, խախտվում են գրեթե բոլոր հիմնարարա իրավունքները և ոչ թե ամեն օր արդարացնեիք ու լեգիտիմացնեիք ոխերիմ հարեւանների հակաիրավական գործողությունները, հիմա գուցե կստանայինք այլ ուղերձ»։





Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page