top of page

Անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն



Նոյեմբերի 12-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։ Այդ մասին հայտնում է ՊՆ-ն:


Զորավարժության նպատակն էր հակահարձակողական մարտի կազմակերպման և վարման` հրամանատարական կազմի ունակությունների կատարելագործումը։


Պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը զորավարժության ընթացքում իրականացվել է նախապես հաշվարկված նշանակետերի տեղակայումների կորդինատներով ներբեռնված էլեկտրոնային պլանշետների կիրառմամբ, ինչն էապես բարձրացրել է թիրախների խոցման արդյունավետությունը։


Էլեկտրոնային պլանշետների միջոցով ուղղորդվել է նաև ականանետների կրակի հիմնական ուղղությունը։


Commentaires


1/482

LATEST NEWS​​

bottom of page