Անդրանիկ Քոչարյանը գլխավոր դատախազին կոչ է արել բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը
Հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում յուրաքանչյուր խորհրդարանական քառօրյայից հետո անցկացվող ավանդական ճեպազրույցները սկսվեցին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։
Ըստ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ այս դեպքը պետք է բացահայտվի։
Պատգամավորի խոսքով՝ այն թույլ չի տալիս Հայաստանում հանրային համաձայնություն հաստատել։ «Այս կապակցությամբ նոր գլխավոր դատախազին կխնդրեմ հետեւողական լինել եւ բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը։ Հիմա հնարավորություն կա ապահովելու այս գործի ամբողջական բացահայտումը»,-ասաց նա։
Comments