top of page

Աննա Առաքելյանը նշանակվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ



Աննա Առաքելյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի առաջին տեղակալ։


Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից Աննա Առաքելյանն ունի կառավարման, հասարակական, մասնավոր և ակադեմիական ոլորտներում աշխատանքային հարուստ փորձ:


Մասնագիտական ուղին սկսել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարման» ամբիոնում, այնուհետև նույն ակադեմիայում ստանձնել է «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի մշակման և ղեկավարման գործընթացը։


ԿԳՄՍ-ի, ինչպես նաև ԵՄ և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերում ներգրավվել է որպես զբոսաշրջության և մշակույթի ոլորտի փորձագետ:


ՄԱԿ, ՄԱԶԾ և ԵՄ ծրագրերի շրջանակներում անցկացնում է թրեյնինգներ զբոսաշրջության, մշակույթի, մարքեթինգի և էկոլոգիական կրթության ոլորտներում։


Զբոսաշրջության ոլորտում հանդիսանում է Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության կողմից որակավորված թրեյներ։


ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասախոսում է «Կայուն զբոսաշրջություն», իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում՝ «Մշակույթի կառավարում» և «Հաղորդակցության և կառավարչական հմտություններ» առարկաները:


Աննա Առաքելյանն ավարտել է Երևանի պետական տնտեսաիրավաբանական համալսարանը՝ թարգմանչական մասնագիտությամբ։


Գերազանցությամբ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի կոչում պետական կառավարման ոլորտում: Այնուհետև ընդունվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրա՝ տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։ Հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ։


Հանդիսանում է Եվրոպայի խորհրդի Քաղաքական հետազոտությունների երևանյան դպրոցի շրջանավարտ։

Komentar


1/473

LATEST NEWS​​

bottom of page