Search
Անզորն անզոր է հաղթել Մախմուդովին. ՔՊ-ն հրաժարվել է իր թեկնածուից
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read
Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքում ՔՊ-ն խնդրի առաջ է կանգնել: Բանն այն է, որ կուսակցությունը մարզային կուսակցականների առաջարկով առաջիկա ընտրություններում իր աջակցությունն է հայտնել նախկին փոստատար Անզոր Ուռուսյանին եւ փաստի առաջ կանգնել` ընտրություններին դեռ տաս օր կա, բայց ՔՊ-ում հասկացել են, որ Անզորն անզոր է հաղթել գործող համայնքապետ Ջասմ Մախմուդովին: Գործող համայնքապետի վարկանիշը բարձր է ու բոլորի համար սպասելի է նրա հաղթանակը:

Մեր տեղեկություններով ՔՊ-ից Անզոր Ուռուսյանին տեղյակ են պահել, որ իրենց վրա հույս չդնի: Ի դեպ, Անզոր Ուռուսյանը այնքան անճար վիճակում է, որ Ալագյազ խոշորացված համայնքի ընտրություններին իր մասնակցության մասին պաստառները կախել է Ապարան քաղաքի փողոցներում:
Comments