top of page

Կառավարությունն իր պարտականությունները կատարում է ընտրողաբար. «Ապրելու երկիր»



Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել․


«Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության՝ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է Փարաքար համայնքի 5944 բնակիչ, որը կազմում է ընտրությունների մասնակիցների ավելի քան 60 տոկոսը։ Բոլոր ստորագրությունները փոխանցվել են կառավարության աշխատակազմ և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։


«Ապրելու երկիր» խմբակցությունը, հիմք ընդունելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի պահանջները, դիմել է վարչական դատարան՝ պարտավորեցնելու կառավարությանը՝ կայացնել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում։ Հատկանշական է, որ կառավարությունը նույնանման հանգամանքներով մեկ այլ՝ Վեդի համայնքի դեպքում 2022 թ․ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Փաստորեն, կառավարությունը օրենքը կիրառում և իր պարտականությունները կատարում է ընտրողաբար՝ ելնելով իշխող կուսակցության քաղաքական շահերից։


Ակնհայտ է, որ համայնքում «մեծամասնություն» ունեցող իշխանությունը գիտակցում է արտահերթ ընտրություններում իր ակնհայտ պարտությունը և իր անօրինական քայլերով փորձում է պահպանել իշխանությունը Փարաքար համայնքում՝ վնասելով համայնքի շահերը։ Մենք հաստատակամ ենք տեր կանգնել Փարաքար համայնքի բնակիչների օրինական պահանջներին»։

Comentários


1/473

LATEST NEWS​​

bottom of page