top of page

«Հանուն համայնքում համերաշխության վայր ենք դնում մեր մանդատները».«Ապրելու երկիր» խմբակցություն



«Մենք մեր ավագանու բոլոր անդամներով վայր ենք դնում մեր մանդատները՝ հանուն մեր ժողովրդի, հանուն ձեզ, մեզ տված քվեի, որ չլինեն տարաձայնություններ մեկը մյուսի նկատմամբ: Մենք սա անում ենք համերաշխության ֆոնը պահպանելու համար»,- Փարաքար համայնքի ավագանու նիստի ընթացքում հայտարարեց Արմավիրի մարզի Փարաքար համայնքում երկու ընտրված համայնքապետերից մեկը՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից Վոլոդյա Գրիգորյանը:


Նիստի ընթացքում «Ապրելու» երկիր խմբակցությունը պնդում էր, որ նախորդ նիստը իրավազոր չի եղել: Վոլոդյա Գրիգորյանը պնդեց, որ արձանագրություն կազմվի, որ նախորդ նիստը եղել է ոչ իրավազոր ու ասաց. «Թող ամբողջ հանրությանը, աշխարհին պարզ լինի, թե մենք ինչ խախտումներով ենք այսօր նիստը շարունակում, որ այդ պատասխանատվությունը դուք կրեք: Նորից նույն պատմությունն եք դուք անում: Քանի որ դուք այս ձևով եք ընտրել, ես համերաշխության ֆոնը ստեղծում եմ, վերցնում իմ ուսերին հանուն մեր համայնքների, ժողովրդի ու մենք մեր բոլոր ավագանու անդամներով վայր ենք դնում մեր մանդատները»: Վոլոդյա Գրիգորյանը հավելեց՝ շարունակելու են ապրել այս համայնքում ու նշեց. «Մենք դուրս ենք գալիս, ուզում եք քվեարկեք, ուզում եք՝ մի քվեարկեք: Դա ձեր խնդիրն է. Աստծո առաջ բոլորս պատասխանատու ենք»:


Նիստը շարունակվեց և «Դավիթ Մինասյան» ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները համայնքապետի միասնական թեկնածու առաջադրեցին Դավիթ Մինասյանին:



Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page