top of page

Առաջին ձեռքից ունեմ տեղեկատվություն․ Կարին Տոնոյան


««Հայասպետներն» այսօր հայոց բանակի տարբեր զորամասերում են։ Առաջին ձեռքից ես ունեմ տեղեկատվություն, նրանց ամենամեծ խնդրանքն է՝ Երևանում շարժվեք, մեզ մենակ մի թողեք, սա է այսօր հայ զինվորի խնդրանքը։ Հայ զինվորն այսօր իրեն անտեր է զգում, հայ զինվորն այսօր չգիտի՝ վաղն ինքը կլինի, թե չի լինի։ Մենք 5000 զավակ տվեցինք՝ հավատալով խարդախություններին, հավատալով ստերին»,-այդ մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Կառավարոության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Կարին Տոնոյանը։


Դիմելով քաղաքացիներին նա ասաց, որ դուրս գան փողոց և միասին հասնեն հաղթանակի։


«Որևէ մեկիս արյունը մեր հերոսների արյունից կարմիր չէ։ Եվ, եթե մենք պիտի զիջենք այն հողը, որնը շաղախված է նրանց արյունով, ուրեմն ապրելու իրավունք անգամ չունենք։ Ես ուղղակի խնդրում եմ բոլորիդ՝ դուրս եկեք փողոց, ընդամենը մեկ պատճառով՝ տեր կանգնեք ձեր իրավունքին»,-նշեց «5165» շարժման առաջնորդը։


Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ տրված է իրավունք՝ իրազեկվելու, թե ինչ են որոշում անել երկրի հետ։ Նա նշեց, որ իրենք ցանկանում են լինել իրազեկված և այս պահին ուրիշ ոչինչ չեն ուզում։



Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page