top of page

Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Հանրապետությունում առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգի մշակմանը: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Զեկույցով հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, ներկայացրել աշխատանքների ընթացքը և նախատեսվող ծրագրերը, նախանշել դրանց կյանքի կոչման ժամկետները:


Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետության կողմից երաշխավորված որակյալ, մատչելի ու անվճար բուժսպասարկումն ու առողջապահական մյուս ծառայությունների մատուցումը կառավարության առաջնահերթություններից է, և ոլորտի պատասխանատուների խնդիրն է ձեռնարկել բոլոր միջոցները ծրագիրը պատշաճ ու ժամանակին կատարելու համար: Նախագահը հանձնարարել է մշակել համակարգի զարգացման հայեցակարգ՝ ներգրավելով փորձառու մասնագետների և հաշվի առնելով բոլոր շահառու խմբերի մտահոգություններն ու առաջարկները:


Հանդիպմանը, որտեղ քննարկվել են նաև Հանրապետությունում համավարակային իրավիճակը և ոլորտում առկա այլ խնդիրներ, ներկա էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page