top of page

Արցախում բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին


Արցախում՝ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ճամբարի տարածքում, բացվել է Քրիստոսի Ծննդյան առաջին ուղղափառ եկեղեցին։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։


Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։


«Ցավոք, Արցախում ռուսական ոչ մի եկեղեցի չի պահպանվել, բոլորը բոլշևիկների կողմից ավերվել են խորհրդային տարիներին, և այս հանգամանքից ի պատիվ Քրիստոսի Ծննդյան տոնին կանգնեցված ռուս ուղղափառ եկեղեցին սուրբ, պատմական նշանակություն է ձեռք բերում»,- ասել է Ստեփանակերտի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոդրովը։


Տաճարի բացումից հետո այնտեղ կատարվել է առաջին աղոթքը։



Comentários


1/482

LATEST NEWS​​

bottom of page