top of page

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 101 նոր դեպք



Փետրվարի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում 258 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 101 դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Մահվան դեպք չի արձանագրվել։


Ստացիոնար բուժում է ստանում 47 մարդ։


Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5742 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1746 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page