top of page

Արդար է՝ այդ ճանապարհով իշխանության եկած մարդը այդ ճանապարհով էլ գնա. 5165 շարժում


«5165» շարժումն այսօր հայտարարեց, որ փողոցային պայքարն այս պահին տեղափոխվում է քաղաքական կոնսուլտացիաների հուն` հետագայում ավելի մեծ թափով վերսկսելու համար։ Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ իրենց հավատացող քաղաքացիներին համախմբելու են, անգամ աշխատանքի բաժանում են պատրաստվում անել։ Մեկ շաբաթվա ընթացքում հասկացել են, որ ռեսուրսները՝ անգամ հասարական անհնազանդության համար քիչ է։

Ըստ Տոնոյանի, եթե հասկանան իրենց հետևորդների ունակությունները դրանք օգտագործեն, հաղթանակը ավելի մոտ է լիենու։ Նրա խոսքով` «Զարթոնք» կուսակցության, հասարակական–քաղաքական գործիչներ Սոֆյա Հովսեփյանի, Նաիրի Հոխիկյանի, Վազգեն Պետրոսյանի և այլոց կողմից նախաձեռնած ազատագրական շարժման շուրջ համատեղ քայլերը պայմանավորված են եղել քաղաքական դաշտն ու հանրությանը համախմբելու հրամայականով։ Հենց այս ուժերի հետ մեկ շաբաթ պայքարել են, խորհրդակցել, եկել եզրահանգման, որ իրենք շարունակում են պայքարն այլ ուղղույթամբ։ Տոնոյանը հավելեց, որ խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, խնդիրը նաև ժողովրդի մեջ ատելության դեմ պայքարելն է։


«Ատելության ահռելի չափաբաժինը չի թողնում համախմբվել։ Հետևաբար մենք պետք է մեր օրինակով բոլորի ատելության դեմ պայքարենք, կարողանանք կոտրել բոլոր թևերի մեջ գործող ատելության պատնեշը, որ բոլորը գնան հանուն հայրենիքի համախմբման։ Չի կարելի այս ատելությամբ երկիր պահել։ Այս վիճակում, երբ ժողովուրդն իրար է պարսավում, մենք պայքարում ենք, որ թշնամին դրանից չօգտվի, ավելի չմասնատեն մեր հայրենիքը»։


Շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, որ երբ կհասնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարակինին, համախմբմամբ կստեղծեն համապատասխան կառավարություն։


«Նույնիսկ կառավարությունը պետք է համազգային համերաշխության ճգնաժամային կառավարություն լինի, քանի որ որևէ ուժ միայնակ չի կարող գալ»։


Տոնոյանը նշեց, որ ստանձնելով սա, հասկանում են, որ գնում են փշոտ ճանապարհով և նպատակին հասնելու համար պատրաստ են ինքնազոհողության։ Նրանք կմիանան նաև հրապարակում պայքարող ընկերներին։ Շարժման ներկայացուցիչներն էլ հայտարարեցին, որ արդար կլինի, որ նույն պայքարով հեռացնեն իշխանությունից փողոցով իշխանության եկած կառավարությանը։


«Արդար է, որ այդ ճանապարհով իշխանության եկած մարդը այդ ճանապարհով էլ գնա։ Դա տարբերակներից մեկն է։ Նա ուզուրպացրել է ամբողջ իշխանությունը։ Լավ կլիներ օրինակ՝ դատաիրավական գործընթացով այդ խնդիրը լուծեինք, բայց քանի որ ինքը միայնակ է որոշում կայացնում, այս պահին հանրային ճնշումը հավանական միջոց է»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page