top of page

Փաստորեն, թոշակի համար փող չկա, իսկ Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար՝ կա․ պատգամավոր



ԱԺ հերթական նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ։ Պատգամավորները հարգեցին 1988 թվականի դեկտեմբերի յոթի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։


Ապա, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Նա պահանջեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացատրություն տա, թե ինչ իրավունքով է մեր երկրի այս վիճակում պետական փողերով մոտ 200 հազար դոլարանոց մեքենա ձեռք բերում։


«Եվ դա այն դեպքում, երբ նույն օրը կառավարությունը մերժում է «Հայաստան» դաշինքի առաջարկը՝ բարձրացնել քաղաքացիների թոշակները»,- նշեց նա։


Արեգնազ Մանուկյանը նկատեց՝ թոշակի համար փող չկա, իսկ Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար՝ կա։



Comentários


1/473

LATEST NEWS​​

bottom of page