top of page

Արմեն Գրիգորյանը հայտնել է, թե որ ճանապարհով ադրբեջանցիները կարող են ՀՀ տարածքով հասնել Նախիջևան



ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, թե որ ճանապարհով ադրբեջանցիները կարող են ՀՀ տարածքով հասնել Նախիջևան։

«Եթե հստակ է, որ միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկ (Բջնակ), ադրբեջանցիները կարող են օգտագործել։ Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք»,- ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ հիմա քննարկվում են այդ հարցերը։ ԱԽ քարտուղարը շեշտել է, որ ճանապարհների ապաշրջափակման տրամաբանության մեջ համաձայնության դեպքում քաղաքական որոշում է անհրաժեշտ, որոշելու` որ ճանապարհները կամ մուտքերն են օգտագործվելու ապաշրջափակման համար։

Անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից սահմանված անցակետերի արդյունքում ստեղծված իրավիճակին, նա նշել է, որ ոչ մի հայկական գյուղ չի մեկուսացվի.

«Այս պահին մենք ճանապարհները բարեկարգելու աշխատանքներ ենք կատարում։ Գրունտային ճանապարհը գրեթե պատրաստ է։ Նոյեմբերի 10-ին արդեն պատրաստ էր Կապան-Տաթև ճանապարհը։ Ինտենսիվ աշխատում ենք այլ ճանապարհների վրա»,- ասել է Գրիգորյանը։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page