Արշակ Կարապետյանը «նասկիով տիկնիկ էր», որին Փաշինյանը փոխեց, նույնը սպասվում է Պապիկյանին․ փորձագետ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում պաշտպանության չորրորդ նախարարն է նշանակվում։
Դավիթ Տոնոյանից, Վաղարշակ Հարությունյանից և Արշակ Կարապետյանից հետո պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը, որը մինչ այս պաշտոնին նշանակվելը ՀՀ փոխվարչապետն էր։
Ի՞նչ ռիսկեր ու հետևանքներ կարող է ունենալ պաշտպանության նախարարներին նման արագ տեմպերով փոխելը. MediaHub.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։
«Արշակ Կարապետյանը խամաճիկ էր, «նասկիով տիկնիկ», որին Փաշինյանը խաղացրեց ու իրեն հարմար պահին դարձրեց քավության նոխազ։ Նույնը սպասվում է նաև Սուրեն Պապիկյանին»,- կարծիք հայտնեց Կարեն Վրթանեսյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, թե երեկվա թշնամու դիրքային առաջխաղացման պատճառով է նման որոշում ընդունվել, նորմալ պետությունում չէր կարող ընդունելի լինել, քանի որ մեկ օրվա մեջ նման որոշում չեն ընդունում։
Comments