Իմ դեմ միակ ցուցմունք տվողը հենց դրա համար Սիսիանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է ստացել․ Սարգսյան
Անհիմն էին թե՛ իմ առաջին, և թե՛ երկրորդ կալանավորումները, բայց այս երկրում ամեն ինչ սպասելի է։ Այդ մասին այսօր՝ ազատ արձակվելուց հետո, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ապա պատգամավորն ասաց, որ այն սպասելի էր։
«Իմ գործընկերները դիմել էին դատարան և այդ մի հավատն էր մնացել այս երկրում, որ ՍԴ-ն արդար որոշում կընդունի»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ ՀՀ-ում միակ ատյանը, որն իշխանության պատվերները չի կատարում, ՍԴ-ն է։
«Եթե հիշում եք՝ Արամ Վարդևանյանը անընդհատ հիշեցնում էր Սահմանադրության 96-րդ հոդվածը, ըստ որի՝ իրավունք չկա պատգամավորներին կալանավորելու, սակայն նրան չէին լսում։ Հիմա Վարդևանյան Արամը ճիշտ էր, բոլորը սխալ էին»,- նկատեց նա։
Արթուր Սարգսյանը նկատեց՝ ինքն ամեն ինչի պատրաստ է ու ամեն բան սպասում է այս երկրից։
Բացի այդ, նա նշեց՝ իր դեմ միակ ցուցմունք տվողը հենց դրա համար Սիսիանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է զբաղեցնում։
תגובות