Գալու է պատասխան տալու ժամանակը. օրենքի առաջ պատասխան են տալու բոլորը. Արթուր Վանեցյան
Իշխանությունները ընդդիմությանը բովանդակային պատասխանելու փոխարեն ընդդիմադիր գործիչներին փորձում են վախեցնել կեղծ քրեական գործերով ու ձերբակալություններով։ Սա շատ արատավոր երեւույթ է, որ հարվածի տակ է դնում առաջին հերթին մեր պետության հեղինակությունը։ Այսօր մենք մեծ քայլերով հետ ենք գնում ժողովրդավարական արժեքներից։
Իրավապահ համակարգը, իր հերթին, իշխանության կամակատարն է դարձել՝ բառի բուն իմաստով և ես ուզում եմ նորից դիմել այդ գործառույթներն այսօր կատարող մեր սպաներին՝ հիշեցնելով, որ ոչինչ, այդ թվում՝ այսօրվա իշխանությունը, հավերժ չէ։ Գալու է պատասխան տալու ժամանակը, եւ օրենքի առաջ պատասխան են տալու բոլորը՝ իրենց գործողությունների կամ հանցավոր անգործության համար։ Հստակ կարող եմ ասել՝ կամայականությունները շարունակվելու են այնքան, քանի դեռ Նիկոլն ու իր թիմը իշխանության են։ Բռնությունը, ատելությունը նրանց էության մի մասն են, նրանց ձեռագիրն են։ Ասվածի վկայությունը վերջին ՏԻՄ ընտրություններն էին ու դրանց արդյունքում իշխանությունների ապօրինությունները։
Արթուր Վանեցյան
Comments