top of page

Արթուր Պապիկյանն ու Դավիթ Առուշանյանն ընտրվել են Գյումրու փոխքաղաքապետեր


Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկու փոխքաղաքապետի թեկնածություն է ներկայացրել՝ Արթուր Պապիկյանինը և Դավիթ Առուշանյանինը:


Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից հետո համագործակցության հուշագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և ընտրվել «Բալասանյան» դաշինքը գլխավորած Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետի երկու թեկնածուները լինելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:


2002-2021 թվականներին պաշտպանության նախարարության Գյումրու ռազմական ավիացիայում աշխատած Արթուր Պապիկյանը բազմաթիվ շնորհակալագրեր, պատվոգրեր, նաև «Ծովակալ Իսակովի» անվան մեդալ ունի։ ՔՊ անդամ է:


Նրա թեկնածությանը «Զարթոնք» կուսակցության ավագանու անդամները դեմ են քվեարկել, իսկ ՀՀԿ-ը՝ ձեռնպահ։ Պապիկյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ:

Գյումրու համայնքապետի մյուս տեղակալի պաշտոնում ՔՊ-ի ներկայացրած 2-րդ թեկնածուն տուրիզմի ֆեդերացիայի անդամ Դավիթ Առուշանյանն է եղել: Առուշանյանն իր գործունեությունն սկսել է որպես զբոսաշրջային ընկերության փոխտնօրեն: Ներգնա տուրիզմի զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ կառավարության կողմից ստացած ոսկե մեդալ ունի:

Նա վավերագրական ու փաստագրական ֆիլմերի նկարահանումներ և ուխտագնացություններ է կազմակերպել Արևմտյան Հայաստան, մասնակցել բազմաթիվ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների՝ միջազգային ասպարեզում գործարար կապեր ստեղծելով ոլորտի առաջատար մասնագետների հետ։ 20018 թվականից զբաղվել է ակտիվ քաղաքականությամբ։


Նրա թեկնածությանը ևս «Զարթոնք» կուսակցության ավագանու անդամները դեմ են քվեարկել, ՀՀԿ-ը՝ ձեռնպահ։ Առուշանյանն ընտրվել է առաջադրված պաշտոնում:

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page