Search
Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշումն ապօրինի է, հանցագործության մասին հաղորդում կտանք․ փաստաբան
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին նորից կկալանավորեն։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Խայտառակություն է, հերթական քաղաքական հետապնդումը։ Մենք, այս ապօրինությունը տեսնելով, հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»,- ասաց Էմին Խաչատրյանը։
Արթուր Սարգսյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ինչը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել է և Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։
Մանրամասները՝ հեռախոսազրույցում։
Comments