Արթուր Վանեցյանը որոշել է շարունակել բոյկոտը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարության հետ հարցուպատասխանին երեկ ընդդիմությունից մասնակցում էր միայն «Պատիվ ունեմ» խմբակցության մի մասը, որը որոշել էր գալ եւ հարցերով նեղել Նիկոլ Փաշինյանին: Բայց ամբողջ կազմով չէր ներկայացել, ընդամենը 4 հոգի էին ներկա՝ Տարոն Մարգարյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանն ու Աննա Մկրտչյանը: Այն էլ կեսից, երբ վեճ առաջացավ Մամիջանյանի եւ ՔՊ-ականների միջեւ, ցուցադրաբար լքեցին դահլիճը:
Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ապա նա տեւական ժամանակ է՝ հարցուպատասխանին չի մասնակցում, ինչը, մեզ հասած լուրերով, նյարդայնացնում է Փաշինյանին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Comments