top of page

Հայուհին իր պարերով ու հսկայական բաստուրմայով պայթեցրել է սոցցանցերը (տեսանյութ)



ՌԴ Պյատիգորսկ քաղաքի բնակչուհի, բլոգեր Արուսյակ Գալստյանը Instagram-ում և TikTok-ում միլիոնավոր դիտումներ է հավաքել՝ տեսանյութեր նկարահանելով հայկական ուտեստների պատրաստման ընթացքում։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:


Գալստյանը սոցիալական ցանցերում էջեր է վարում արդեն վեց ամիս։ Այս ընթացքում ընդհանուր առմամբ նրան բաժանորդագրվել է գրեթե 1 միլիոն օգտատեր։ Նշվում է, որ բոլոր տեսանյութերը նկարահանում է կնոջ հարսը։

Գալստյանի տեսանյութերը տեւում են ոչ ավելի, քան 3 րոպե։ Կինը ճաշ պատրաստելու ընթացքում նաև պարում է ուրախ երաժշտության ներքո։



Ամենահայտնի հոլովակներից մեկում կինը 100 կիլոգրամ տավարի մսից պատրաստում է հայկական բաստուրմա։ Տեսանյութն Instagram-ում ավելի քան 150,000 դիտում ունի։


Արուսյակի մասնակցությամբ տեսանյութերից մեկը TikTok-ում հավաքել է ավելի քան 7 միլիոն դիտում։ Նույն սոցցանցում 3 միլիոն դիտում է հավաքել նրա՝ լավաշից պատրաստված չիփսերի և «կոլոլակի» բաղադրատոմսերը։

«Մեր իսկական հայ կին: Ես սիրում եմ քեզ», «Բրավո: Ի՜նչ ախորժելի տեսք ունի», «Ոսկե ձեռքեր»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։


Ռուսական լրատվամիջոցներն արդեն պարզել են, որ Գալստյանի պատրաստած ուտեստների մեծ չափաբաժինները արագ սպառվում են։





Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page