top of page

Արյունով գծվող սահմանը․ 1–օրյա պատերազմների դարաշրջան․ Անդրանիկ Թևանյան



«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արյունով գծվող սահմանը․ 1–օրյա պատերազմների դարաշրջան

Խաղաղության դարաշրջանը» բացվել է։

Երեկ կրակոցների աշխարհագրությունը փոխվեց։ Թշնամու թիրախում ոչ թե Սյունիքն էր, այլ Գեղարքունիքը։ Նորաբակ գյուղի հատվածում ունեցանք 1 զոհ, կան վիրավորներ։

Հայաստանը մտել է 1–օրյա չհայտարարված պատերազմների դարաշրջանի մեջ։ Սահմանազատումը, սահմանագծումն իրականացվում են ՀՀ քաղաքացու արյան միջոցով։


Նիկոլ Փաշինյանը խոստացել է «թղթով» հանձնել, բայց որպեսզի դավաճան չընկալվի, այլ ներկայանա որպես պայքարող–փրկիչ (44–օրյա պատերազմի հանգույն), թշնամու առաջ բացել է «Խաղաղության դարաշրջանի» դռները, որի արդյունքում ունենում ենք զոհեր, վիրավորներ, գերիներ։

Վերջիններս նյարդայնացնում են «փրկչին», քանզի լրացուցիչ գլխացավանք են։ Համ էլ կարող են մի օր խոսել ու պատմել սահմանում տիրող «Խաղաղության դարաշրջանի» մասին»։




Kommentarer


1/473

LATEST NEWS​​

bottom of page