top of page

Աշտարակում ընտրողը դժգոհում է, թե քվեաթերթիկի ծրարը փոքր է


Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Աշտարակ խոշորացված համայնքում։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։


Աշտարակի 17/3 ընտրատեղամասում ժամը 8-ին ընտրությունների մեկնարկեցին։ Hetq-ը հայտնում է, որ ընտրողներից մեկը քվեախցիկից դուրս էր կատարում ընտրությունը, դժգոհում էր, թե քվեաթերթիկը չի կարողանում ծրարի մեջ դնել, քանի որ ծրարը փոքր է։ Հանձնաժողովի անդամներից մեկը երկու անգամ զգուշացրեց, որ պետք է քվեախցիկի ներսում կատարել ընտրությունը։


Հիշեցնենք, որ Աշտարակի գործող քաղաքապետ, անկուսակցական Թովմաս Շահվերդյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։


ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է Կարապետ Առաքելյանը։ Նա ՀՅԴ Արագածոտնի մարզային կառույցի անդամ է:


«Հայրենիք» կուսկցության ցուցակն էլ գլխավորում է Ազատ Զաքարյանը, որը Աշտարակի ավագանու անդամ է։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page