top of page

Անկախության գինը թանկ է, որը մենք պետք է պահպանենք ամեն գնով և ժառանգենք մեր...Տիգրան Արզաքանցյան

Սեպտեմբերի 21-ը պատմական ազգային ձեռքբերում է, քանի որ արդեն 31 տարի է, ինչ Հայաստանը հաստատել է իր անկախությունը:

Ես շնորհավորում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ:

Պատմական է մեզ համար այդ անկախությունը, քանի որ ունեցանք փայլուն հաղթանակներ եւ ձեռքբերումներ, ազատագրեցինք 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք Արցախում և ստեղծեցինք պետություն. ունեցանք անկախ Հայաստան:

Այս 31 տարիների ընթացքում անցանք բազմաթիվ եւ աննախադեպ դժվարությունների եւ զրկանքների միջով՝ կարողանալով արժանի պատասխան տալ մեր թշնամիներին:

Անկախության գինը թանկ է, որը մենք պետք է պահպանենք ամեն գնով և ժառանգենք մեր սերունդերին: Չդադարող պատերազմները ևս դրա վկայությունն են. հերոսաբար անմահացած հայորդիների գործը մենք կիսատ թողնել չենք կարող:

Մենք պետք է չհուսահատվենք եւ անձնատուր չլինենք թշնամուն:

Մեզ պետք է ազգային իշխանություն, կազմակերպված պետություն, համերաշխ եւ միասնական ժողովուրդ, հստակ ազգային գախափար եւ հեռանկար, եթե ուզում ենք ունենալ Ազատ Արցախ, ինքնիշխան Հայաստան եւ արժանապատիվ կյանք:


Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page