top of page

Ալավերդի-Այրում ճանապարհին «Mercedes»-ն ընկել է հարակից ձորակը․ վարորդը տեղում մահացել է



Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 22:49-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շնող-Քարկոփ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, Ալավերդի-Այրում ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակում (մոտ 4 մ)․ վարորդը տեղում մահացել է։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page