Search
Ավստրալիան երբ կբացի սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Փետրվարի 21-ից Ավստրալիայի պետական սահմանները բաց կլինեն օտարերկրյա քաղաքացիների համար. այդ մասին երկուշաբթի հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը։
«Ազգային կաբինետը որոշել է, որ Ավստրալիան այս տարվա փետրվարի 21-ին կվերաբացի իր սահմանները բոլոր մնացած վիզա ունեցողների համար: Պայմանն այն է, որ նախքան երկիր մուտք գործելը պետք է երկու անգամ պատվաստվել։ Սա կանոն է, և մենք ակնկալում ենք, որ բոլորը կպահպանեն այն», - ասել է նա կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ. փոխանցում է TASS-ը։
Comments