top of page

Այդ ի՞նչ պրոցեսներ են սկսվում, որ նախագահը չի կարող ազդել դրանց վրա և հրաժարական տվեց. Արման Աբովյան


«Ըստ էության` բարձրացվել են այն պատճառները, որի մասին հենց առաջին օրվանից էլ ասվում էր, այսինքն` այն հնարավորությունների բացակայությունը, որոնք թույլ են տալիս նախագահական ինստիտուտին` ազդել գործադիրի այս կամ այն որոշման վրա», - այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։


Անդրադառնալով հարցին` թե ինչո՞ւ հիմա՝ Աբովյանը նշեց, որ կարող ենք շատ բան ենթադրել, բայց ակնհայտ է, որ այս հրաժարականով, փաստացի, մեկնարկ տրվեց սահմանադրական փոփոխությունների պրոցեսի արագացմանը. «Բացի այդ, շատ կարևոր է հասկանալ, թե այդ ինչ պրոցեսներ է սպասվում, քանի որ այդտեղ նաև ակնարկներ կային, որ մենք կանգնած ենք շատ վճռորոշ գործընթացների առջև, որոնց վրա նախագահական ինստիտուտը չի կարող ազդել և որոնք, ենթադրաբար, լրջագույն ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի ապագայի վրա. սա շատ կարևոր խնդիր է»։


Նրա խոսքով` այստեղ նպատակը հեռանալը չէր, այլ նախագահն այս քայլով մեսիջ էր տալիս, սակայն թե որն էր բուն ասելիքը, Աբովյանը դժվարացավ ասել, նշելով. «Իհարկե առաջինը մտքներիս գալիս է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական, այսպես կոչված, հարաբերությունների շուրջ տեղի ունեցող գործընթացները, որոնք իրականացվում են առանց Արմեն Սարգսյանի, իսկ այդ հայտարարություններն ակնհայտ ապաազգային են և չափազանց վտանգավոր Հայաստանի և Արցախի ֆիզիկական գոյության համար»։


Արմինե Նավոյան

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page