top of page

Այսօր մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են



Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մի շարք համայնքներում մեկնարկեցին ՏԻՄ ընտրությունները։


Մասնավորապես, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի է ունենում համայնքի ղեկավարի ընտրություն։ Այդ պաշտոնի համար ինքնաառաջադրվել են գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը և Անտառաշեն համայնքի ղեկավար Ռաֆիկ Խառատյանը։


Կոտայքի մարզի Արզնի համայնքն ավագանի է ընտրում։


Համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենում Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի Իջևան խոշորացված համայնքներում։


Կապանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Գևորգ Փարսայանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է պատգամավոր Դավիթ Դանիելյանը։


Իջևանում ևս երկու քաղաքական ուժ է առաջադրվել՝ իշխող ՔՊ-ն և ՀՅԴ-ն, իսկ Ստեփանավանում քաղաքական պայքարի են դուրս եկել ՀԱԿ-ը, ՔՊ-ն և ԲՀԿ-ն։

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page