Միջազգային իրավապաշտպան կառույցները և դեսպանատները կարո՞ղ է փակվել են․ Բաբկեն Հարությունյան
Վանաձորի ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանին այսօր բերման են ենթարկել։ Նպատակը իհարկե պարզ է` ամեն գնով ՔՊ թեկնածուին կարգել համայնքապետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
«Հիշում ենք, թե ինչպես էր Նիկոլը ամեն առիթով երդում ուտում, թե ժողովրդի կամքից վեր ոչինչ չկա, ում ժողովուրդը ընտրի` ինքը կենթարկվի ժողովրդի կամքին, բայց արի ու տես, որ Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չդրժեր երդումը և ռեպրեսիաներ չկիրառեր Ասլանյանի վրա։
Ի դեպ` զուգահեռ տեսնում ենք, թե ինչ ճնշումներ իրականացվեցին և իրականացվում են այլ համայնքներում նույնպես, որպեսզի ՔՊ-ն զավթի համայնքապետարանները։ Միջազգային իրավապաշտպան կառույցները և դեսպանատները կարո՞ղ է փակվել են, տեղյակ չենք»,- գրել է Հարությունյանը։
Comments