top of page

Բանական որևէ անձ կհասկանա, թե ինչ անգին ավանդ է Հայոց եկեղեցու և հայ հոգևորականի համար Հայոց պատմությունը. Ասողիկ աբեղա Կարապետյան


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն ամենայն ուշադրությամբ ունկնդրել է Հանրային հեռուստաընկերության եթերում կայացած բանավեճը ու սատարում է Տիար Միքայել Բադալյանին։

«Բարձր գնահատանք հայ մտավորականին, ով ամենայն նախանձախնդրությամբ և վճռականությամբ տեր և պաշտպան է պատմագիտությանը:

Կմաղթեմ, որ Հայոց պատմության գիտական հաստատությունները միակամ և միախորհուրդ, ամենայն բծախնդրությամբ տեր լինեն Հայոց պատմության ուսումնական ձեռնարկներին, Հայոց պատմության դասավանդման հետ կապված բոլոր հարցերին՝ թույլ չտալով, որ նույնիսկ որևէ վրիպակ տեղ գտնի Հայոց պատմության մատյաններում:

Հայ մարդու համար ինչպես սուրբ է Աստվածաշունչը, այդպես և սուրբ է Հայոց պատմության դասագիրքը. Հայոց պատմահայրը եղել է Սբ Մովսես եպիսկոպոս Խորենացին:

Բանական որևէ անձ կհասկանա, թե ինչ անգին ավանդ է Հայոց եկեղեցու և հայ հոգևորականի համար Հայոց պատմությունը՝ նախաստեղծման ժամանակներից մինչև մեր օրերը»,- Facebook-ում գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page