top of page

Լուկաշենկոն նշել է Բելառուսի նոր Սահմանադրության քվեարկման մոտավոր ժամկետը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն РИА Новости-ին տված հարցազրույցում նշել է երկրի նոր Սահմանադրության՝ քվեարկության դնելու մոտավոր ժամկետը։ Նրա խոսքով, այն նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա փետրվարի երրորդ տասնօրյակում։


«Փետրվարին, գուցե 20-ին, մենք դեռ կմտածենք, կտեսնենք, թե օրենքով ինչպես է մեզ հարմար, և Սահմանադրությունը կներկայացվի հանրաքվեի», - ասել է նա՝ հավելելով, որ քվեարկությունը տեղի կունենա, «եթե պատերազմը չսկսվի»։


Նույն զրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա Ամանորից առաջ։ Նա նաև նշել է, որ փաստաթղթի նախագիծն արդեն իր սեղանին է։ Մինչ այս Բելառուսի նախագահն ընդգծել էր, որ Սահմանադրությունը չի մշակվում գործող իշխանության համար։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page