top of page

Հայտնի է՝ երբ ուժի մեջ կմտնեն Բելառուսի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները


Բելառուսի իշխանությունների դեմ Եվրամիության սահմանափակող միջոցների հինգերորդ փաթեթը գրեթե պատրաստ է, դաշինքը նախատեսում է այն ընդունել դեկտեմբերի 2-ին. այդ մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին, տեղական ERR պորտալին հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Եվա-Մարիա Լիիմեցը։


«Բելառուսի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի պատրաստումը մոտենում է ավարտին, և նախատեսվում է այն ընդունել այս շաբաթ», - ասել է դիվանագետը։


Նրա խոսքով, Բրյուսելի պատժամիջոցների ներքո հայտնված անձանց և ձեռնարկությունների անունները հայտնի կդառնան փաստաթղթի հրապարակման օրը։


Ի պատասխան այս սահմանափակումների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը Յամալ-Եվրոպա գազատարով։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page