Բելգիայում եկեղեցու ներսում նկարահանված սեքս-տեսանյութից հետո խորանն օծել են սուրբ ջրով
Բելգիական եկեղեցին ստիպված է եղել սուրբ ջրով օծել խորանն այն բանից հետո, երբ զույգը տեսանյութ է նկարահանել, թե ինչպես է զբաղվում սեքսով։
Ինչպես տեղեկացնում է Brussels Times-ը, տղամարդը և կինը դա արել են Բրի քաղաքի Սենթ-Միշել եկեղեցում։ Թեմը և հավատացյալները ցնցվել են անպարկեշտ տեսանյութից։
Խորանն օծվել է սուրբ ջրով, իսկ հանգստյան օրերին ժամերգությունից առաջ աղոթք է կարդացվել։ Զույգը դատարանի որոշմամբ պետք է դասընթաց անցնի, որը կստիպի նրանց մտածել իրենց գործողությունների և դրանց ազդեցության մասին։ Նրանք խոստովանել են, որ վատ վարք են դրսևորել։
Comments