Search
Հորդառատ անձրևների հետևանքով Բրազիլիայում 18 մարդ է մահացել (տեսանյութ)
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Բրազիլիայի հարավ-արևելքում հունվարի 30-ին հորդառատ անձրևներ են տեղացել: Սան Պաուլո նահանգում վատ եղանակի զոհ է դարձել 18 մարդ. այդ մասին Twitter-ում հայտնել է նահանգապետ Ժոաո Դորիան։
«Ցավակցում եմ 18 զոհերի ընտանիքներին և ընկերներին: Մենք փրկարարական գործողություն ենք իրականացնում, հանձնարարվել է միջոցներ հատկացնել տուժածներին օգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ Globo հեռուստաալիքը պարզաբանել է, որ հորդառատ անձրևներն առաջացրել են ջրհեղեղներ ու սողանքներ, որոնք ավերել են բնակելի շենքերը Սան Պաուլոյի մի քանի համայնքներում։
Comments