Search
Մեծ Բրիտանիայում հայտարարել են կենսամակարդակի աղետալի անկման մասին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Բրիտանական տնային տնտեսությունները լուրջ ծախսերի են բախվում՝ աճող ինֆլյացիայի, էներգետիկ ճգնաժամի եւ Ազգային սոցիալական ապահովագրման (National Insurance tax) հարկի ծրագրվող բարձրացման պատճառով։ Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում տալով գիտական հոդվածներին:
Փորձագետների կարծիքով՝ երկրում վառելիքի առավելագույն գինը կբարձրանա տարեկան 500 ֆունտ սթեռլինգով, իսկ էներգետիկ ընկերությունների սնանկացումը եւս 100 ֆունտ կավելացնի սպառողների վճարումներին։
Հավելյալ հարկային բեռը թագավորության բնակիչներից 600 ֆունտ սթեռլինգ կխլի։ Նշվում է, որ նման անհամաչափ ծախսերը կհարվածեն ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնք իրենց փողի մեծ մասը տրամադրում են էլեկտրաէներգիայի ծախսերը վճարելու համար։
Comments